Առանձնատներ, հողամասեր, փողեր. 2017-ին ՀՀԿ տիկնայք և Նաիրա Զոհրաբյանը կտրուկ հարստացել են. «ՀԺ»

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորները ներկայացրել են հայտարարագրեր իրենց ունեցվածքի վերաբերյալ: Armtimes.com-ը, ուսումնասիրելով դրանք, պարզել է, թե ովքեր են օրենսդիր մարմնի ամենահարուստ տիկնայք:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զորհաբյանը 2017 թվականին երեք բնակարան է ձեռք բերել՝  տարբեր բնակելի շենքերում: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագրից: 2016 թվականին անշարժ գույք նա ընդհանրապես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու պահին Զոհրաբյանի հանձնած փոխառությունները կազմել են 56 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո: Վերջինիս եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը կազմում է մոտ 6 մլն դրամ:

Ի տարբերություն Զոհրաբյանի, «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, անկուսակցական Կարինե Պողոսյանը ոչինչ չի հայտարարագրել:

Նաիրա Զոհրաբյանից հետո, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության կանանցից  ունեւոր է նաեւ ատամնաբույժ Մարինա Մարգարյանը: Նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան եւ մեկ այլ շենքում ոչ բնակելի տարածք, ավտոտնակ:

Այս խմբակցության մեկ այլ պատգամավոր, գրագանագետ Լուիզա Սարգսյանը ունի միայն մեկ բնակարան: 

Ունեցվածքով աչքի չի ընկնում նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա բազմաբնակարան շենքում մեկ բնակարան ունի:

ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ, 5-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տարբեր հասցեներում 4 հողամաս ունի, հողին ամրացված մեկ այլ անշարժ գույք, մեկ բնակարան, ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Վերջինիս հաշվին առկա է 25 մլն ՀՀ դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 300 մլն, որը ձեւավորվել է աշխատավարձից եւ վարկերից: Նաղդալյանը իր անշարժ գույքերը ձեռք է բերել 2017-ին: 2016 թվականին նա ունեցել է 24 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որը օտարել է 490 մլն-ով:

Մասնագիտությամբ բանասեր, 2017 թվականից ՀՀԿ-ի շարքերը համալրած, նույն խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն ՀՀ դրամ: Սարդարյանի աշխատավարձից գոյացել է մոտ 8 մլն դրամ: Պարզվում է, որ Սարդարյանի գործերը լավացել են, երբ նա վարչապետ Կարապետյանի խորհրդականի վճարովի պաշտոնից (այժմ այդ պաշտոնին է հասարարական հիմունքներով) գնացել է ԱԺ: Կառավարությունում աշխատելիս նա չի ունեցել մեքենա եւ բնակարան: Դրանք ձեռք է բերել 2017 թվականին:

Մանկավարժ, ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ունեցածքը մեկ հողամաս է եւ 1 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը մոտ 3 մլն դրամ է, որն աշխատավարձից է գոյացել: Զարմանալի է, բայց Բաղդասարյանը եւս մյուս գործընկերների նման ունեցվածքը ձեռք է բերել պատգամավոր դառնալու տարում: Սոցապ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս նա ոչ մի բան չի հայտարարագրել:

Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կուսակից գորընկերուհիների նման կարողություններ չունի: Նրա հայտարարագրածը միայն 7 մլն դրամ աշխատավարձն է:

Դաշնակահար, դերասանուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք, որը 2016 թվականին չի ունեցել:

Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Մարգարիտ Եսայանը ՀՀԿ մյուս կանանց զուգահեռ 2017-ին 2016-ի համեմատ կարողության կորուստ է ունեցել: Նա այժմ ունի հողամաս եւ առանձնատուն, իսկ 2016-ին ունեցել է երկու առանձնատուն, մեկ հողամաս եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 4 հազար ԱՄՆ դոլար:

Քիչ կարողություններ չունի նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ եւ 100 ԱՄՆ դոլար:

Նուն խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության անդամ, լրագրող Լենա Նազարյանի ունեցվածքը մեկ առանձնատուն է եւ 1 մլն դրամ:

Ներկայացված հայտարարագրերի համայձայն՝ ԱԺ-ի ամենահարուստ կանայք ՀՀԿ-ի տիկնայք են՝ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Սադարյանը, Կարինե Աճեմյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զորհաբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում