Բանակցություններ` առանց Արևմուտքի. Փաշինյանը դեմ չէ Անկարայի նախաձեռնած ֆորմատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
Բոլորը

Երևանը մասնակցելու է Անկարայի նախաձեռնությամբ ստեղծված 3+3 ձևաչափով Թեհրանում նախատեսված հանդիպմանը։ Այս մասին երեկ երեկոյան «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի ղեկավարը չի հստակեցրել, թե ՀՀ-ից ով է ներկայանալու այս հանդիպմանը կամ երբ է այն տեղի ունենալու։ Փաշինյանը պարզապես ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու է հայկական կողմը մասնակցում այս ձևաչափին։

Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափը 44-օրյա պատերազմից հետո առաջարկել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, որը ողջունվել էր Ռուսաստանի և Իրանի կողմից։ Այս ձևաչափը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը պետք է ծառայի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը: Վրաստանը 2021 թվականից մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի համագործակցի Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021 թվականին էր հայտարարել, որ ՀՀ-ն միանում է հարթակին, սակայն ընդգծել՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Մինչդեռ երեկվա հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախկինում արտահայտած իր այս դիրքորշմանը չանդրադարձավ։ Միայն նշեց, որ առաջին հանդիպման ժամանակ որոշ սկզբունքների շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչի մասին է։

Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց նաև՝ արդյո՞ք մինչ այս փոխարտգործնախարարի մակարդակով Երևանի մասնակցությունը փոփոխության կենթարկվի՞, թե՝ ոչ։

2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափով հանդիպման օրակարգում, որին Թբիլիսին չէր մասնակցում, քննարկվել են հիմնականում տենտեսական հարցեր։ Թեհրանում կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ իրանագետ Ժաննա Վարդանյանը նշում է՝ չկա հստակություն՝ կրկին տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական հարցեր են քննարկվելու։

Որքանո՞վ է Հայաստանի համար շահեկան Իրանում բանակցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ․ իրանագետը շեշտում է՝ թվարկված պետություններից միայնն Իրանն է, որ դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ այն չի բխում նաև իր շահերից։ Ժաննա Վարդանյանն առանձնացնում է այն, որ Թեհրանը չի ցանկանում իր հյուսիսային սահմանին միայն թուրքական վերահսկողություն ունենալ։

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի խոսքով՝ բոլոր հանդիպումներին պետք է մասնակցել, միայն թե նա վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ՀՀ շահերից բանակցել։

Իրանագետ Ժաննա Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դիտարկի, թե առկա ձևաչափերն ինչ են տալիս մեզ, քանի որ, ըստ փորձագետի, Անկարան և Բաքուն փորձում են այս ձևաչափում փոփոխություններ կատարել։

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Իրանի հայտարարությունները հայանպաստ են, բայց դրանց լիարժեք վստահել պետք չէ։

Թեհրանում կայանալիք հանդիպմանը Երևանի մասնակցությունը հաստատելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է մեկ այլ՝ դեռևս չձևավորված թբիլիսյան ձևաչափը, որի հետ կապված անցած շաբաթվա վերջին Վրաստան այցի ընթացքում առաջարկ էր հնչեցրել Ադրբեջանի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան