Հայաստան ժամանած արտասահմանյան փորձագիտական խմբի անդամները Գորիսում հանդիպեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին հանդիպում-քննարկում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ անձանց հետ, ովքեր ապաստանել են Գորիսի հյուրանոցներից մեկում։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են եվրոպական, ամերիկյան դիվանագիտական և ռազմական փորձագիտական շրջանակներից ներկայացուցիչներ։

Նրանք հարցուպատասխանի ձևաչափով ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ անձանցից հետաքրքրվեցին սեպտեմբերի 19-ին և այդուհետ տեղի ունեցած դեպքերից հետո նրանց կեցության պայմաններից ու վիճակից, ինչպես նաև տուն վերադառնալու հեռանկարների մասին։

«Ռասմուսսեն Գլոբալ» ընկերության ղեկավար Ֆրեդրիկ Վեսլաուն նշեց, որ այցի նպատակն է ավելի կոնկրետ տեղեկություն հավաքել հատկապես սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատկերացում կազմելու, թե ինչ հարցերով կարող են Բրյուսելում և այլ մայրաքաղաքներում Հայաստանի համար աջակցություն ձեռք բերել։

«Այս կոնտեքստում ցանկանում ենք լսել, թե ինչ վիճակում եք, որոնք են ձեր կարիքները և ինչ եք ակնկալում, որպեսզի խումբն անի ձեր կարիքները հոգալու համար», -ասաց նա։

Իր հերթին Ստեֆան Ֆյուլեն մարդասիրական ժեստ համարեց իրենց այցը։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հավաստիացրեց, որ անպայման իր գործընկերներին կփոխանցի այն ամենն, ինչ բարձրաձայնվեց տեղում։ Նրա խոսքով՝ իրենց շատ ֆրանսիացի և եվրոպացի գործընկերներ կանգնած են Հայաստանի կողքին, հնարավորությունների սահմանում փորձում են անել առավելագույնը, որպեսզի կարողանան աջակցություն ցուցաբերել։

Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր փոխանակվեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ տուն վերադառնալու հեռանկարների, նրանց ներկա վիճակի, ակնկալիքների վերաբերյալ։

Հանդիպման մասնակից ԼՂ-ից բռնի տեղահանվածները, պատասխանելով արտասահմանցի փորձագետների հարցերին, անհնար համարեցին ադրբեջանցիների հետ համակեցությունը։ Նրանց մի մասն էլ, անդրադառնալով տունդարձի համար անհրաժեշտ պայմաններին, նշեց, որ դրա համար ակնկալում են ԼՂ անկախության ճանաչում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։