Որքա՞ն է էլեկտրական գնացքի իրական գինը, և իրատեսական են արդյոք ներկայացված ծախսերը. Գևորգ Գորգիսյանը՝ նախարարին

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Վերջերս հրապարակվեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Աշոտ Հակոբյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպո։ Այցից հետո ինձ զանգահարեց երկաթուղու նախկին աշխատակիցներից մեկը, ում մոտ տեսանյութը դիտելուց հետո  առաջացել էին մի շարք հարցեր. տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Մասնավորապես, նախկին աշխատակցի պնդմամբ տեսանյութում ցուցադրված  շարժակազմ էլեկտրական գնացքը 1960-70թթ․ արտադրության է, շոքեքարշը՝ առերևույթ վատ վիճակում։ Տեսանյությում նաև երևում է 2016թ․ արտադրության 2 վագոնից բաղկացած էլեկտրագնացք, որը նախկին աշխատակցի պնդմամբ գնվել է 2,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ ռուբլով, ընդ որում գնացքն առաքելուց անմիջապես հետո փչացել է։ Երկաթուղու նախկին աշխատակիցն ինձ փոխանցեց նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից հրապարակվող թերթի 2016թ. ապրիլ-հունիս և 2018թ. հունվար-մարտ համարները, որոնցում մասնավորապես նշվում է, որ 2008-2015թթ. ներդրումների ծավալը կազմել է 104.6 մլրդ ՀՀ դրամ, որից 77.6 մլրդ ենթակառուցվածքի արդիականացման և 26.9 մլրդ շարժակազմի թարմացման վրա։ Նաև նշվում է, որ միայն 2015թ-ին Հայաստանի երկաթուղու զարգացմանը ուղղվել է 6.5 մլրդ ՀՀ դրամ։ Կան նաև տեղեկություններ, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից վագոնների վերանորոգման աշխատանքները կազմակերպվում են Վրաստանում չափազանց ուռճացված գներով, այնինչ «Հայկական երկաթուղիները» ժամանակին ունեցել է Սանահինի, Գյումրիի, Երևանի, Իջևանի վագոնային վերանորոգման դեպոներ։

 Ինձ դիմած քաղաքացին նաև պնդում է, որ կոնտեյներային հարթակը, որը մասնագիտացված տարածք է կոնտեյներային բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների բեռնաթափման և բեռնման համար, զինված չէ համապատասխան վերամբարձ համակարգով և այժմ գործում է առանց վերամբարձ համակարգի։ Հայտնի է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում կատարվել են ստուգումներ աուդիտորական և հարկային մարմինների կողմից։

Հավելեմ նաև, որ հայկական երկաթուղու համակարգը կառավարելու նպատակով «Ռուսական երկաթուղիներ»  բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի»  փակ  բաժնետիրական ընկերությանը փոխանցելու կոնցեսիոն պայմանագրով սահմանվում են «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության սահմանափակումներ, որտեղ բացակայում է որևէ կառույցի ապամոնտաժման կամ վաճառքի իրավունքը։

Հաշվի առնելով ինձ տրամադրված տեղեկությունները՝ դիմել եմ նախարար  Աշոտ Հակոբյանին խնդրելով պարզել վերոնշյալ էլեկտրական գնացքի իրական գինը, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվել նշված գումարներով և որքան իրատեսական են ներկայացված ծախսերը, ինչ վիճակում են այսօր վերոնշյալ դեպոները՝ գույքի հետ միասին,  ուր է վերամբարձ համակարգ։

Նշեմ նաև, որ շոգեքարշի շահագործման պիտանելիության ժամկետը սահմանվում է 25 տարի։ Ըստ այդմ, խնդրել եմ պարզել, թե վերոնշյալ ներդրումներով հանդերձ որքան է շահագործվող շոգեքարշների միջին տարիքը, և քանի նոր շոգեքարշ է ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից։

Բացի այդ, խնդրել եմ  տրամադրել վերոնշյալ ստուգումների արդյունքներում կազմված ակտերը 2013-2018թթ ընթացքում: