ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե ծիրանի» ծրագրից. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են: Նախնական տեղեկատվության համաձայն` երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13–ին, ժամը 12:00–ին և 14:00–ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի շենքում:

Այս տեղեկությունը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին անգամ երջանկահիշատակ Հենրիկ Մալյանի «կողմից» մեջբերումներ անել: Կրկին հիշատակվեց փոքրամասնությունների կողմից մեծամասնությունների իրավունքները ոտնահարելու հերթական փորձի, այլ սեռական կողմնորոշման բացահայտ քարոզի և այլ թեմաների մասին, ինչն էլ հունից հանել էր մարդկանց ու անհանգստութան մեծ ալիք առաջացրել:

Փաստի մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Ոսկե ծիրանի» գրասենյակ, պարզելու, թե տեղյա՞կ են հասարակական ընդվզման մասին, բայց հարցի առաջին իսկ բառը լսելուն պես հեռախոսի այն կողմից տեղեկացրին, որ ֆիլմերը հանվել են փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը գրասենյակը կտարածի այսօր:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում