«Վստահաբար» 50+1 տոկոս հավաքելուց մինչև՝ «նման բան չենք ասել»․ Ավինյանը` ընտրություններից առաջ և հետո. ԵզրաԿԱՑՈւԹՅՈւՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանն այսօր 32 կողմ ձայնով ընտրվեց քաղաքապետ։ Թեև սեպտեմբերի 17-ին ՔՊ-ն ամենաշատ քվեներն էր ստացել՝ 75,494 կամ 32,57%, միևնույն է՝ չէր կարող միաձայն քաղաքապետ ընտրվել, քանի որ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը։ Քաղաքապետ պիտի ընտրեր ավագանին՝ իր կազմից։ Երեք կուսակցություններ՝ ՔՊ-ն, «Հանրապետություն»-ը և «Հանրային ձայն»-ը, մասնակցելով ավագանու անդրանիկ նիստին, քվորում ապահովեցին և նիստը կայացավ։ Եվ քանի որ առաջադրված միակ թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, 32 ձայնը բավարար էր, որպեսզի նա քաղաքապետ ընտրվի։ Դեմ քվեարկեցին «Հանրային ձայն» կուսակցության՝ նիստին ներկա 5 անդամները, որոնք կալանքի տակ գտնվող կուսակիցների նկարներով շապիկներով էին։ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն էլ չպատասխանեց Factor TV-ի հարցին, թե ինչու կուսակցությունն իր թեկնածությունը չառաջադրեց։

Արդեն ընտրությունից հետո ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը համագործակցության հուշագիր կնքեցին, իսկ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի կառավարումն իրենց խմբակցությունները միասին են իրականացնելու, իսկ նշանակումները՝ համաձայնեցված։

Նշենք նաև, որ նախկին քաղաքապետ Հայկի Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել էին նիստը։

Ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, Տիգրան Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր՝ «Մենք ակնհայտորեն այս ընտրություններում հաղթանակ ենք տոնելու»։

Այսօր նրան հիշեցրինք իր այդ հայտարարության մասին և հետաքրքրվեցինք՝ ընտրություններից հետո քաղաքական թիմը վերլուծե՞լ է, թե ինչու «չտոնեց այդ հաղթանակը»։ Տիգրան Ավինյանը, սակայն, հերքեց ինքն իրեն՝ նշելով, որ այդպիսի բան չի ասել։

«Մենք նման բան երբևէ չենք ասել»,- ասաց Ավինյանը։

Այդուհանդերձ, քարոզարշավի երկրորդ օրը նաև Azatutyun.am-ին տված հարցազրույցում, երբ հարցազրուցավարը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ՔՊ-ի ակնկալիքը կամ հաշվարկը 50 տոկոսից ավելի քվեն է, Ավինյանը պատասխանել էր․ «Այո, վստահաբար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան