Թուրքիայի ազգայնական «İYİ» կուսակցությունը նոր նախագահ կունենա

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ»  կուսակցության (İYİ) նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է կուսակացության համագումար ժողով հրավիրելու մասին։ Համագումար ժողովի օրակարգում կուսակցության նոր նախագահի ընտրությունն է լինելու. տեղեկացնում է ermenihaber-ը:

Աքշեները որոշման մասին հայտնել է «Twitter»-ում գրառում անելով: Նա նշել էր, որ օգտվում է կուսակցության կանոնադրությամբ իրեն տրված լիազորություններից և հրավիրում է համագումար ժողով: Նա հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել, միաժամանակ հաջողություն է մաղթել թեկնածու  գործընկերներին:

Նշվում է, որ Մերալ Աքշեների այս որոշմանն է հանգել կուսակիցների հետ աշխատանքային հանդիպումից հետո, որտեղ բանավեճ էր ծագել հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցադրած արդյունքի շուրջ։ Աքշեները հանդիպման ժամանակ ծագած վեճի պատճառով ելույթը կիսատ էր թողել և վերադարձել, երբ կրքերը հանդարտվել էին:

Նշվում է, որ համագումար ժողովը տեղի կունենա օգոստոսի 12-ին։