Արդյո՞ք հայկական ապրանքները կարգելվեն ՌԴ-ում․ սուպերմարկետները, կարծես, ներքին հանձնարարություն ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Արցախում վերջին իրադարձությունների և Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին հաճախակիացել են խոսակցությունները, որ հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանման ճանապարհին խոչընդոտների է հանդիպում։ Նույնիսկ տեսակետ կա, որ Մոսկվան կարող է պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի նկատմամբ ու որոշ ապրանքների մուտքը Ռուսաստան  ընդհանրապես արգելել։ Սրան նպաստեց նաև վերջին օրերին Լարսի անցակետում հայկական կոնյակով բեռնված մեքենաների հերթերի գոյացումը․ ռուսական կողմը որոշել էր ստուգել հայկական կոնյակի որակը՝ նախքան թույլ կտար դրա մուտքը երկիր։

Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալով։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, պաշտոնական տվյալներով, երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 4․1 մլրդ դոլար։ Սա Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 34․7%-ն է։ Ռուսաստան է արտահանվում հայկական գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասը, որը, օրինակ, ԱՄՆ քիչ քանակությամբ է արտահանվում, իսկ Եվրամիություն գրեթե չի արտահանվում։ Ռուսաստանը նաև մեր տեքստիլի արտահանման հիմնական շուկան է։

«Ես տեղեկություններ ունեմ, որ «Մագնիտ» և այլ սուպերմարկետներ, կարծես թե, ներքին կարգով հանձնարարություններ ունեն՝ այլևս չներմուծել հայկական ապրանքներ, մասնավորապես՝ կոնյակը։ ՌԴ-ն ինքն էլ է արտադրում կոնյակ Ղրիմում և Դաղստանում, իր էկոնոմիկան էլ է պահանջում խթանում»,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ռուս մաքսավորները բացել են ճանապարհը և բեռնատարների խցանումը վերացել է։

Տարիներ առաջ Էկոնոմիկայի նախարարության ու մաքսային մարմինների նախաձեռնությամբ խթանվել էր Հայաստան կոնյակի սպիրտի ներմուծումը։ Այս սպիրտի հենքով պատրաստված կոնյակի ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան խաղողի մշակումից ստացված կոնյակինը, համապատասխանաբար՝ նաև որակն է զիջում։ Հենց այս պատճառով է ՌԴ-ն որոշել ստուգել կոնյակի որակը։

Հայկական այլ ապրանքների արտահանման հետ կապված ռուսական կողմը ներկայում խոչընդոտ չի հարուցել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor TV-ին հայտնեցին, որ այս պահին որևէ խնդիր չկա, արտահանման գործընթացն ինչպես ընթացել է, այդպես էլ շարունակում է ընթանալ։

Անցած տարիների հերթերի խնդիրը Լարսի անցակետում վերացել է այս ամռանը, երբ  գործող 11 անցուղիների թիվը հասցվեց 39-ի։

Ամեն դեպքում, հաշվի առնելով այլ երկրների փորձը, տնտեսագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում, և աշխատել ընդլայնել այլ ուղղություններով Հայաստանի շուկաները։ Օրինակ՝ 2006 թվականին Ռուսաստանն արգելեց վրացական գինիների և հանքային ջրի ներմուծումը, 2010-ին՝ Մոլդովայից գինիների, 2013-ին՝ Լիտվայից կաթնամթերքի ներմուծումը։

Ռուսաստանը դեռևս չի դիմել կտրուկ քայլերի Հայաստանի դեմ և խոսում է հին, գործընկերային հարաբերությունների մասին։ Մինչ այդ, տնտեսագետները խորհուրդ են տալիս ճկունություն դրսևորել և լուրջ սպառնալիքի տակ չդնել տնտեսական հարաբերությունները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան