Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 22-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին և շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումը՝ հատկապես գյուղական համայնքները խմելու ջրով ապահովելը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ խմելու ջրի խնդրի լուծումը Արցախի կառավարության օրակարգային հարցերից է հանդիսանում, և շատ ուրախ են, որ բացի պետական միջոցներից, բարեգործական կազմակերպությունները ևս իրենց գործուն աջակցությունն են բերում այդ հարցում:

 

«Ինչպես նախկինում, այսուհետ ևս, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ: Բարեգործական աշխատանքների համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինչպես հիմնադրամի բարերարներին, այնպես էլ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով՝ արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հ. Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գրիգորի Մարտիրոսյանին ներկայացրել է սոցիալական, կրթական և այլ ուղղություններով իրականացված աշխատանքները՝ նշելով որ դրանք շարունակական են լինելու: Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ջրագծի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հիմնադրամի կողմից առաջնագիծը շուրջօրյա ջրով ապահովելուն ուղղված ծրագրերին և կառավարության հետ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: