Շիրակի պետհամալսարանը 2018-2019 տարին դիմավորում է սնանկացած

Լուրեր

21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
Բոլորը

«Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի և Հայաստանի պետական բուհերի ռեկտորների հանդիպումը…Նպատակը՝ այս տարի ուսանողների կտրուկ նվազման պատճառով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ…ԿԳ նախարարը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ…Գրեթե բոլոր ռեկտորները հավաստիացրել են,որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնմխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու…Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ տեղեկացրել է ,որ իր հարազատ բուհում խնայողությունների հաշվին սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով բարձրացվելու են դասախոսների աշխատավարձերը… Հետաքրքիր է,ի՞սկ ինչ է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ ասել ՇՊՀ ռեկտորի ՊԿ,ՇՊՀ նախկին ռեկտոր,վատահամբավ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը… 2016 թ-ի հուլիսի 16-ին նշանակվելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնում` Սահակ Մինասյանը նախկին ռեկտորից ժառանգել էր 500 միլիոն դրամ(395 միլիոն դրամը եղել բուհի հաշվեհարարին նստած,իսկ մյուսը՝ուսանողական վարձավճարների պարտքեր են եղել,որոնց մեծ մասը հավաքվել են Մինասյնաի կողմից և կառավարության 50 միլիոն դրամ դոտացիան)…Ի դեպ,Վ.Գրիգորյանը բազմիցս հայտարարել էր,որ այդ գումարները կուտակվել են հենց 2018-2019 ուստարվա համար,քանի որ բոլորն էլ գիտեցել են,որ այդ տարի դիմորդների թիվը կտրուկ նվազելու էր…Սակայն տխրահռչակ կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, ոչ միայն անիմաստ փոշիացրեց այդ 500 միլիոն դրամը,այլև 2017 թ-ի իր հաշվետվությունում նշել էր,որ բուհի պարտքը կազմում է 242 միլոն 273 հազար դրամ…Այո, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի 16-ից մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը Մինասյանը փոշիացրել էր ոչ միայն ժառանգած 500 միլիոն դրամ գումարը,այլև գերծախսերի միջոցով բուհին ֆինանսական մեծ վնաս էր պատճառել և հիմա ՇՊՀ-ն գրեթե սնանկացած է…Ընդհանուր վնասը կազմում է մոտ 743 միլիոն դրամ…
Որպեսզի պատկերացնեք,թե ինչ վիճակում է գտնվում համալսարանը բերեմ մեկ օրինակ…ՇՊՀ ֆինանսական վիճակն այնքան անմխիթար է,որ “Վեոլիա-Ջուր” ընկերության կողմից սահմանված տուգանքը՝1 միլիոն 29 հազար 931 դրամը ՇՊՀ ռեկտորի ՊԿ-ն չէր կարողացել միանգամից վճարել և խնդրել էր պարոն Լըֆեին մաս-մաս վճարել այդ գումարը… Սակայն այս նույն ընթացքում չվերանայվեցին Սահակ Մինասյանի կողմից սահմանված աստղաբաշխական աշխատավարձերը իր ֆան-ակումբի ներկայացուցիչներին,ինչպես նաև չկրճատվեցին վարչական մասի խայտառակ ուռճացված դրույքաչափերը…Ավելին` այն դեպքում, երբ ուսանողների թվաքանակը կտրուկ նվազում է,մեծ քանակությամբ վարչական աշխատակիցների են ընդունում ՇՊՀ… Հետաքրքիր է,պարոն Սերոբյանը ՇՊՀ-ի ո՞ր ձեռքբերումներից է խոսել ԿԳՆ-ում…Հաստատել է մյուս ռեկտորների նման,որ սոցիալապես սարսափելի վատ վիճակում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհում կրճատումներ չի անելու և կրճատելու է Սահակ Մինասյանի ֆան-ակումբի և իր բերած յուրայինների աստղաբաշխական աշխատավարձերը…
Շիրակի պետհամալսարանը թալանված է…Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը՝ Սահակ Մինասյանին ստիպելն է, որ բուհի բյուջե վերադարձնի մսխած գումարները…
Հ.Գ.Ի դեպ, Սահակ Մինասյանի բարեկամ-մտերիմները՝ քրոջ որդին՝ բուհի իրավաբանը և համակարգչից օգտվել չկարողացող թոշակառու քարտուղարուհին,ովքեր նրա հրաժարականից հետո արձակուրդ էին վերցրել և միտումնավոր լուրեր էին տարածում,որ էլ չեն վերադառնալու բուհ, արձակուրդից վերադարձել են և մեծ հաճույքով աշխատում են Մինասյանի ընկերոջ՝Երվանդ Սերոբյանի հետ…Չգիտես ում համար բեմադրված այդ Էժանագին թատերական ներկայացումը շատ պրիմիտիվ էր,քանի որ ներքին խոհանոցին ծանոթ որևէ մարդ չէր էլ հավատում այդ ամենին»,-այս մասին գրում է Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում: