Ինչպես իջեցվեց Արցախի կարգավիճակի նշաձողը․ Փաշինյանը պնդում է՝ Հարությունյանի հետ համաձայնություն կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու որոշում Հայաստանի կառավարությունը կայացրել է Արցախի իշխանության, մասնավորապես, այդ օրերին նախագահի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանի հետ համաձայնեցնելուց հետո․ այսօր վերահաստատեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած տարի ապրիլին խորհրդարանում՝ պնդելով, թե միջազգային հանրությունն է ասում՝ մի փոքր իջեցրեք  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում  նշաձողը, փոխարենը խոստանալով միջազգային մեծ կոնսոլիդացիա ապահովել Հայաստանի և Արցախի շուրջ:

Այն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունը համաձայնել էր Արցախի հարցում նշաձող իջեցնել, երեկ խորհրդարանի ամբիոնից  առաջին անգամ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, թե այդպիսիով գաղտնիք է բացահայտում։ Մինչդեռ 2022 թվականին ապրիլին 12-ին, երբ Փաշինյանն այդ հայտարարությունն անում էր, հենց հաջորդ օրը Արայիկ Հարությունյանը հակադարձում էր՝ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքից։

Փաշինյանը երեկ  մի կողմից պնդում էր, թե այդ քայլին գնացել են Արցախի գործընկերների հետ համաձայնեցված, մյուս կողմից էլ՝ դժգոհում, թե Հայաստանը ցածրացնում էր նշաձողը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունը՝ հակառակը՝ բարձրացնում։

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսած է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից․ ինչպե՞ս է Փաշինյանն այդ հայտարարությունն անում այս փուլում, երբ Արայիկ Հարությունյանն ադրբեջանական գերության մեջ է։

Երեկ, երբ Փաշինյանն այդ մասին հայտարարում էր, ադրբեջանական կողմն արդեն պաշտոնապես հաստատել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու։

Մոտ մեկուկես տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նշաձողի իջեցման մասին, բացատրում էր, որ եթե նախկինում հիմքում դրված էր Ղարաբաղի կարգավիճակը, որից բխեցվում էին անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա իրենք հիմքում դնելու են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Հետագայում, սակայն, Արցախի կարգավիճակի մասին իշխանությունն առհասարակ դադարեց խոսել՝ շեշտը դնելով միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության վրա, որը պետք է ապահովվեր միջազգային հստակ ձևավորված մեխանիզմներով։

Ու չնայած իշխանությունն այդպես էլ չէր հստակեցնում, թե միջազգային ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծվեն արցախցիների իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար, ավելին՝  ընդունում էին, որ այդ հարցով բանակցություններում որևէ առաջընթաց չկա, այդուհանդերձ, երեկ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը ճիշտ հակառակ հայտարարությունն արեց՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով դեպի Արցախի իշխանությունները։

Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև Սոֆիայի հանդիպումն արևմտյան միջնորդությամբ պետք է տեղի ունենար հուլիսին, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան։ Factor TV-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի համաձայնել, որ քննարկման սենյակում ներկա գտնվեն միջազգային դերակատարները, իսկ արցախյան կողմը, հակառակը, պնդում էր, որ հանդիպման նախաձեռնողները մասնակցեն քննարկմանը։ Փաշինյանը, ըստ երևույթին, սա էր երեկ ներկայացնում որպես ձևավորված միջազգային մեխանիզմ։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է հերթական ձախողումն արդարացնել։

Մինչ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի լուծարման հարցում մեղադրանքներ է հնչեցնում Արցախի իշխանությունների հասցեին, այսօր  արդեն Բաքվի գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանի իրավապահները մոտ մեկ տասնյակ հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահին սպառնում է ցմահ ազատազրկում։ Մեղադրանք է առաջադրվել նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան