Էջմիածնի քաղաքապետարանը մանկապարտեզներում մեկամսյա արձակուրդ է հայտարարել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: 

Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել որոշ, հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն հավատացնում եմ, որ այն ընդունելիս առաջնորդվել ենք նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև նաև մանկապարտեզների անձնակազմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ: 

Այսպես, հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Ավելին, ծնողների խոսքերով, երեխաները հաճախ մանկապարտեզից տուն են վերադառնում ալերգիկ ցաներով կամ քրտնելու հետևանքով առաջացած մաշկային երևույթներով: Անգամ ունեցել ենք անձնակազմերի անդամների ուշաթափության դեպքեր: Հավատացնում եմ, որ այս որոշումը կայացվել է մանկապարտեզների անձնակազմերի և ծնողկոմիտեների հետ ակտիվ քննարկումների արդյունքում: Ավելին, մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» և քանիսն են «կողմ» որոշման կայացմանը. պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը: 

Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հավատացնում եմ, որ այս պատասխանատու որոշումը կայացվել է հենց ձեր երեխաների իրավունքները պաշտպանելու համար:

Վերջում ավելացնեմ, որ եթե ձմռանը բացառիկ ցուրտ եղանակ չլինի, մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն փակվի, ինչպես նախկինում»: