Թուրքիայի տարեկան գնաճը գերազանցել է 61 տոկոսը

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Թուրքիայում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 61,53 տոկոս, իսկ սպառողական գների ամսական գնաճը կազմել է 4,75 տոկոս։ Սա արտացոլում է հուլիսից ի վեր Թուրքիայում գնաճի տարեկան ցուցանիշի աճի միտման շարունակությունը:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) հրապարակած տվյալները ցույց են տվել, որ ամսական սպառողական գները փոքր-ինչ նվազել են օգոստոսի 9,09 տոկոսից։

Թուրքիայում գնաճը կրկին սկսեց ավելանալ հուլիսին՝ ութամսյա նվազման միտումից հետո, որը բորբոքել էր երկրի կենսապահովման ծախսերի սուր ճգնաժամը: Ելույթ ունենալով անցյալ շաբաթ՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը նշել է, որ նպատակը մինչև 2026 թվականը գնաճը միանիշ թվի իջեցնելն է՝ հանրությանը համբերության կոչ անելով։

Շիմշեքը Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանի հետ միասին նշանակվել է Թուրքիայի ճգնաժամային տնտեսության կառավարման ղեկին՝ մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց և «ռացիոնալ» տնտեսական քաղաքականությանը վերադառնալուց հետո: Որպես տնտեսական քաղաքականության փոփոխության մաս՝ Էրքանի ղեկավարությամբ Կենտրոնական բանկը հունիսից անընդմեջ բարձրացրել է տոկոսադրույքները մինչև 30 տոկոսի։ Այս ամենի հետևանքով էլ տարեկան գնաճը հասել էր 24 տարվա առավելագույնին՝ 85,5 տոկոսի։

Էմմա Չոբանյան