Յանուկովիչից ու նրա թիմից առգրավված 1.5 մլրդ դոլարը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե
Քաղաքականություն
28.04.2017 | 19:49Ուկրաինական պետական «Ощадбанк»-ն առգրավել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա թիմակիցներին պատկանող 1,5 միլիարդ դոլարը. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մեկուկես միլիարդ դոլարը, որը կալանքի տակ էր առնվել Յանուկովիչի և նրա թիմի հաշիվներից, դատարանի որոշմամբ պետք է փոխանցվի Ուկրաինայի պետական բյուջե»,- ասված է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հաղորդագրությունում: