Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում հակասությունները սրվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Եթե ինձ հնարավորություն տրվեր ընտրություն կատարելու երեք մոդելների միջև, միանշանակ Դաշնակցության մոդելն ամենաժողովրդավարականն է»,- ԸՕ բարեփոխումներին նվիրված խորհրդարանական այսօրվա քննարկմանն ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը։

Դաշնակցությունն այսօր խորհրդարանում պնդում էր իր տեսակետը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ամբողջ երկրի համար բաց ռեյտինգային միասնական ցուցակով, «Ելքն» առաջարկում է փակ ցուցակ, որտեղ բոլոր թեկնածուների տեղերը հաստատուն են և առանձին-առանձին ոչ մեկը չի քվեարկվում։

Դավիթ Հարությունյանը սա բացատրում է նրանով, որ «Ելքը» մարզերում գրասենյակ չունի, ուստի ընդդիմանում է Դաշնակցության առաջարկին։ «Ինչու՞ չենք ունեցել ֆիզիկապես գործող գրասենյակներ։ Որովհետեւ Հայաստանում եղել է ահաբեկչության մթնոլորտ, տեռորի են ենթարկել բիզնեսին, էն մարդկանց, որոնք կարող են կուսակցություններին փող տալ, մարդիկ վախեցել են փող տալ, մարդիկ վախեցել են անվճար անգամ իրենց գրասենյակի տարածքը տան»,- հակադարձում է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նա տեղեկացնում է, որ մարզերում Հանրապետականի այսօր ունեցած գրասենյակներն այդ կուսակցության սեփականությունն են։ Այսինքն, իշխանությունը ծառայեցրել են ոչ թե գրասենյակներ վարձակալելու համար, այլ՝ գնելու։ «Որեւէ մեկը հարցրե՞լ է ոնց է ՀՀԿ-ն էդքան սեփական գույք ձեռք բերել տարբեր քաղաքներում ու մարզերում գրասենյակների անվան տակ ծառայեցնելու համար։ Դա ո՞նց ա եղել։ Էդ ո՞նց եղավ, որ մենք չունենք»,- տարակուսում է պատգամավորը։

Նա նշում է, որ համապետական ընտրություններում Հանրապետականի մեկնարկային դիրքերը, գոնե գույքային իմաստով, «Ելքի» կուսակցությունների օգտին չեն։ «Հավասար ընտրություններ կարո՞ղ են լինել, երբ որ մեկն ունի հազար սեփական գրասենյակ, եսիմ քանի միլիոն դոլար հայտարարագրված փող, մյուսն ունի չորս գրասենյակ»,- ասում է պարոն Մարուքյանը։

Մարզերում գրասենյակների պակաս չունի նաև «Ծառուկյան» դաշինքը։ Այն առաջարկում է, որպեսզի ընտրությունները անցկացվեն փակ ցուցակով, բայց մարզերի ներկայացուցիչների և կանանց թիվը ցուցակում լինի քվոտավորված։ «Մենք գտնում ենք, որ փակ համամասնական ընտրակարգը շատ կարևոր է, որպեսզի ռեստարտ արվի ամբողջ ընտրակեղծիքների հոգեբանությունը»,- շեշտում է դաշինքի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը։

Ի դեպ, պատգամավորն անդրադարձավ նաև երեք օր առաջ Դանիել Իոաննիսյանի հասցեին Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի արած վիրավորական արտահայտությանը։ Սերգեյ Բագրատյանը հույս ունի, որ տիկին Հովհաննիսյանը կընդունի իր սխալը և դա չի վերագրի իրավիճակին։

«Երբ որ այն միջավայրը, որում դու աշխատում ես, ազնվության խնդիր ունի, իհարկե, դժվար է այնտեղ աշխատելը»,- ասում է պարոն Բագրատյանը։ Հանրապետական Դավիթ Հարությունյանն արդեն նկատել է, որ տիկին Հովհաննիսյանը ներողություն է խնդրել իր արտահայտության համար, բայց զարմացած է, որ Դանիել Իոաննիսյանը դա համարել է իր անձին ուղղված վիրավորանք։

«Եթե ինչ-որ մեկը անձնական է դա ընկալել, շատ ավելի բարեկիրթ է ներողություն խնդրելը»,- չի նահանջում Դավիթ Հարությունյանը։ Ի դեպ, նա այսօր տեղեկացրեց, որ այս պահին Հանրապետականը դեռ պաշտոնական որոշում չունի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։

 

Մհեր Արշակյան