Թուրքերի մեծամասնությունը կարծում է, որ «Թուրքիան բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով». սոցհարցում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքերի ճնշող մեծամասնությունը՝ 64 տոկոսը, կարծում է, որ ապրում է մի երկրում, որը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով։ Այս մասին են վկայում վերջին Metropoll-ի սոցհարցման արդյունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Turkey’s Pulse» հարցման արդյունքները հրապարակել է Metropoll-ի սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենջարը։

Թուրքիայի 28 նահանգներում սեպտեմբերի 16-20-ը 1,807 քաղաքացու շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ տարբեր քաղաքական կուսակցությունների կողմնակիցները համեմատաբար նույն կարծիքն ունեն Թուրքիայի՝ «թշնամիներով» շրջապատված լինելու մասին։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների 65,5 տոկոսը կարծում է, որ Թուրքիան շրջապատված է թշնամիներով, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների պարագայում՝ 52,7 տոկոսը, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) կողմնակիցների 75,7 տոկոսը, İYİ (Լավ) կուսակցության աջակիցների 58,4 տոկոսը և քրդամետ Կանաչների ձախ կուսակցության (YSP) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմնակիցների 53,4 տոկոսը։

Սենջարը նշում է, որ երբ խոսքը վերաբերում է հարևան երկրներին որպես թշնամի ընկալելուն, քաղաքական կուսակցությունների և էթնիկական ինքնությունների միջև տարբերությունները գրեթե վերանում են:

Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք նրանք ապրում են մի երկրում, որը օտարները ցանկանում են բաժանել, հարցվածների 62,4 տոկոսը պատասխանել է «այո», իսկ 34 տոկոսը՝ «ոչ»:

Էմմա Չոբանյան