ՄԱԿ-ի առաքելությունը՝ հայաթափված Արցախում․ ինչ խնդիր է փորձում լուծել Բաքուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.05.2024 | 11:35
Բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
08.05.2024 | 11:33
Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ
08.05.2024 | 11:22
Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
08.05.2024 | 11:10
Ռուսական բանակը հրթիռներով ու «Շահեդ»-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային
08.05.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.05.2024 | 10:50
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ․ նախատեսվում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում
08.05.2024 | 10:42
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը
08.05.2024 | 10:30
Բագրատ սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթն այսօր Չարենցավանից կուղևորվի Աբովյան
08.05.2024 | 10:19
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
08.05.2024 | 10:11
Ներդրումներ Հայաստանում. Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024 թ.
08.05.2024 | 09:54
Փաշինյանը հրապարակել է ՀՀ ազգային արժեքների իր ցանկը
08.05.2024 | 09:44
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել մասնակի փլուզում․ կամրջով երթևեկությունը ավելի քան մեկ ամիս է դադարեցվել է
07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
Բոլորը

Երեկ Միավորված ազգերի կազմակերպության առաքելություն է ժամանել հայաթափված Արցախ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաքելության նպատակն է՝ «տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները»:

Որ կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆակ Դյուժարիկը սեպտեմբերի 30-ին։ Սա հաջորդել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Արցախ հրավիրելու հայտարարությանը։ Ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների՝ առաքելության կազմում են Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Ալբանիան, Հունգարիան։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հաշվի առնելով, թե ովքեր են Արցախ մտած առաքելության կազմում, սա արվել է հատուկ, որպեսզի ապացուցեն՝ Ադրբեջանն Արցախում որևէ էթնիկ զտում չի իրականացրել։

«Այն առաքելությունը, որը հիմա այնտեղ գտնվում է, ընդհանրապես ՄԱԿ-ի առաքելություն կոչվելու որևէ իրավունք չունի, որովհետև դա Ադրբեջանի կողմից զտված երկրների ներկայացուցիչներ են, «շատ գեղեցիկ» ակումբ է ձևավորվել։ Ալիևն ուզում է օգտագործել այս հնարավորությունը՝ լեգիտիմացնելու համար էթնիկ զտումը»,- ասում է Հովհաննիսյանը։

Այս համատեքստում, ըստ նրա, Ադրբեջանի համար ավելի շահավետ կլիներ, եթե Արցախում քիչ թվով, բայց հայեր մնացած լինեին, որպեսզի ցույց տար՝ նրանք դեմ չեն վերաինտեգրմանը և էթնիկ զտում չի իրականացվել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը հնարավորինս իմաստազրկելու համար։

«Այսինքն՝ առավելագույնն անել Արցախի հայաթափումից հետո, նաև Ռուսաստանի խաղաղապահ ներկայությունը կա՛մ ընդհանրապես չեզոքացնելու, կա՛մ հնարավորինս նվազեցնելու իմաստով։ Եվ, բնականաբար, նաև Ադրբեջանի հետ քաղաքական սակարկությունների և քննարկումների ինչ-որ մեխանիզմ ձևավորել այդ տեղանկյունից»,- նշում է Բադալյանը։

30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունն առաջին անգամ է մուտք գործել Արցախ․ անգամ 9-ամսյա շրջափակման պայմաններում առաքելությունն Արցախ չմտավ։ Հակոբ Բադալյանն ասում է՝ այդ ժամանակ միջազգային հանրությունը գործուն քայլեր չէր ձեռնարկում, իսկ Ադրբեջանը պատրաստակամություն չէր հայտնում առաքելություն ընդունել։ Ավելին, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարում էր, թե «ոչ մի միջազգային դիտորդական առաքելության կարիք չկա, քանի որ իրողությունները տեղում ակնհայտ են, Ադրբեջանը թաքցնելու ոչինչ չունի»։

Սրա հետ մեկտեղ, Բաքուն իր հերթին Հայաստանին է մեղադրում տարիներ շարունակ միջազգային առաքելությունների մուտքը խոչընդոտելու համար։

«Եթե Ալիևը թույլ է տվել, որ ՄԱԿ-ի առաքելությունը մտնի Արցախ, հիմար հո չէ, որ թույլ տա իր դեմ ինչ-որ բան նախապատրաստող առաքելության մուտքը Արցախ․ այս ամենը թույլ է տվել՝ ստանալով ինչ-որ երաշխիքներ»,- կարծում է Բադալյանը։

Արմեն Հովհաննիսյանն էլ ասում է՝ Ռուսաստանը թույլ չէր տալիս, որ առաքելությունն Արցախ մտնի, քանի որ դա իր շահերից չէր բխում։ Վերլուծաբանի դիտարկմամբ՝ այլ կլիներ իրավիճակը, եթե Արցախ ժամանած առաքելության կազմում լինեին ներկայացուցիչներ, օրինակ, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից։ Հովհաննիսյանն առաջարկում է, որ ԱԳՆ-ն պաշտոնական նամակ ուղարկի  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հիշեցնելով, որ նախկինում ՄԱԿ-ի առաքելության մուտքն Արցախ մերժվել է Բաքվի կողմից, իսկ հիմա Արցախ մտած առաքելության կազմում այն երկրներն են, որոնք Արցախի հարցով քննարկումների ժամանակ բացահայտ ադրբեջանամետ և թուրքամետ դիրքորոշում են ցուցաբերել, այդ թվում՝ ՌԴ-ն, և հայտարարություն պահանջել, որ առաքելությունը ներկայացնելու է ոչ թե ՄԱԿ-ի, այլ տվյալ երկրների ներկայացուցիչների կարծիքը։

Հակոբ Բադալյանի կարծիքով էլ՝ Արցախ առաքելության այցից Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է որոշ ակնկալիքներ ունենալ՝ դրական իմաստով։

Հայկական կողմը նախապես տեղյակ եղե՞լ է Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցեցլության մասին և արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշեց, որ պատասխան ունենալու դեպքում կտեղեկացնի։

Նշենք, որ մինչ այս պահը միայն Կիպրոսն է ուղիղ ասել, որ Ադրբեջանն  էթնիկ զտման է ենթարկում Արցախի ժողովրդին, և միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները կանխելու նպատակով։

Օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Սյունիքի մարզում լրագրողների հարցին՝ Արցախում տեղի ունեցողը կարելի՞ է էթնիկ զտում գնահատել, պատասխանել էր, որ միջազգային հանրությունը պետք է հնարավորություն ունենա Լեռնային Ղարաբաղ մտնելու՝ նման հայտարարություն անելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան