ՀՀ-ում պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով ԵՄ առաքելությունը համալրել է ավտոպարկը
Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանում ԵՄ առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով: Այս մասին տեղեկանում ենք առաքելության X-ի միկրոբլոգից։
«Այսօր 11 նոր ավտոմեքենա է ժամանել Եղեգնաձոր՝ միանալու Հայաստանում ԵՄ առաքելության ավտոպարկին։ Ավտոմեքենաները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Today, 1️⃣1️⃣ new vehicles arrived to Yeghegnadzor to join the #EUMA fleet 🆕
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 30, 2023
🚙 The vehicles will be distributed to our operating bases to strengthen the Mission’s patrolling activity at the 🇦🇲-🇦🇿 border areas. pic.twitter.com/0JB4iTgxcC