«Ռուսաստանը ռուսների՛ համար, ո՛չ թե «խաչերի». ռուս ազգայնականների երթը՝ Տյումենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
Բոլորը

Ռուսաստանում ֆաշիստական խմբավորումները սկսել են թիրախավորել հայերին։ Օրերս Տյումեն քաղաքում ռուս ծայրահեղ ազգայնականների մի խումբ հակահայկական լոզունգներով երթ է կազմակերպել դեպի Տյումենի մարզի հայերի միության շենքը։

«Ռուսաստանը ռուսների՛ համար է, ո՛չ թե խաչերի» ․ երթն ուղեկցվել է այսպիսի վանկարկումներով։ Ռուս ազգայնականները «խաչեր», «խաչիկ» կոչում են ո՛չ միայն հայերին, այլև այլազգի քրիստոնյաներին։ Ազգայնականների այս հավաքը անցկացվել է Տյումենի մարզի հայերի միության շենքի դիմաց, ինչը վկայում է, որ «Ռուսաստանը ռուսների համար է, ոչ թե խաչերի» վանկարկումը այս պարագայում օգտագործում են հայերի դեմ։ Ֆաշիստական այս երթին իրավապահները չեն միջամտել։

Տեսանյութը՝ այստեղ։

Թեև վերջին տարիներին Ռուսաստանում հայտարարում են, թե պայքարում են ֆաշիստական դրսևորումների դեմ, սակայն ակնհայտ է, որ եթե ռուս իրավապահները թույլատրում են Տյումենի հայերի միության շենքի մոտ այսպիսի հավաք անցկացնել, նշանակում է, այն արտոնված է Ռուսաստանի իշխանության կողմից։

Ուշագրավ է այն, որ ֆաշիստական այս երթը տեղի է ունենում Ռուսաստանում, որը «դենացիֆիկացիայի» նպատակով արյունալի պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ։

Հատկանշական է նաև, որ ազգայնականները բողոքի ակցիայի վայր են ընտրել հենց Տյումենի մարզի Հայերի միության շենքը։ Մեր տեղեկություններով,  միության նախագահ Աբրահամ Հովեյանը Հայաստանի վարչապետի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Վերջին շրջանում հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին  Փաշինյանն օրերս հրապարակավ ահազանգել էր Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին։ Նա դիմել էր սպառնալիք հանդիսացող պետությանը, պահանջելով, որ նա հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը։ Ակնհայտ է, որ նրա ելույթն ուղղված էր Ռուսաստանի իշխանություններին։

Ռոբերտ Անանյան