Մոսկվան չի միջամտում երրորդ երկրների հետ Աստանայի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ-ն՝ հակառուսական պատժամիջոցներին հետևելու՝ Տոկաևի հայտարարության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանն ակնկալում է Ղազախստանի հետ հետագա արդյունավետ աշխատանք՝ առանց արտաքին բացասական ազդեցության։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունները, որ Աստանան հետևելու է Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցների ռեժիմին։

«Հուսով ենք, որ մենք կշարունակենք արդյունավետ աշխատել մեր ղազախ գործընկերների հետ՝ կանխելու բացասական արտաքին ազդեցությունները մեր բարիդրացիական հարաբերությունների վրա, ներառյալ՝ առևտրատնտեսական համագործակցությունը, որը շատ լայնածավալ է և մեծ օգուտներ է բերում երկու երկրներին ու լիովին համապատասխանում է ժողովուրդների շահերին»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

Գերատեսչությունից նաև նշել են, որ Մոսկվան չի միջամտում Ղազախստանի ու երրորդ երկրների միջև հարաբերություններին։

«Միևնույն ժամանակ, մենք ելնում ենք նրանից, որ Մոսկվայի և Աստանայի միջև կան մի ամբողջ շարք համաձայնագրեր, որոնք սահմանում են մեր հարաբերությունները որպես ռազմավարական գործընկերություն և դաշինք։ Երկկողմ հարաբերությունների նման բնույթը ներառում է կառուցողական փոխգործակցություն քաղաքականության և անվտանգության ոլորտներում, առևտրում, ներդրումներում և այլն»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

Էմմա Չոբանյան