Դրսում ենք մնացել, տեղ չունենք գնալու. Արցախից բռնի տեղահանված քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շարունակվում է արցախցիների բռնի տեղահանումը։ Ժամը 20:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 76 407 անձ: Հակարիի կամուրջը հատել է 15 914 տրանսպորտային միջոց։
«Դրսում ենք մնացել, տեղ չունենք գնալու։ Մենք գրանցվել ենք, ասել են գնացեք Մեղրի, չենք ուզեցել գնանք», – Factor TV-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարտունու շրջանի տարեց բնակչուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։