Անձի նույնականացումից հետո հնարավոր կլինի վերականգնել նրանց փաստաթղթերը. Արմեն Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Հաշվառված 55240 անձանցից 26575-ը արական սեռի է, իսկ 28670-ը՝ իգական, հաշվառվածների թվում ունեցել ենք 1172 հաշմանդամություն ունեցող անձ և 133 հղի կին: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելով՝ մամուլի ասուլիսում հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ամենամեծ թվով քաղաքացիներ բռնի տեղահանվել են Ստեփանակերտից՝ 27 408 անձ, այնուհետև Մարտակերտի շրջանը՝ 10 հազարից ավելի, Ասկերանի շրջանը՝ 7500-ից ավելի, շուրջ 7000 Մարտունու շրջանը և այսպես շարունակ:

«Հաշվառումն իրականացվում է 2 փուլով, առաջինը՝ անձնական տվյալների հավաքագրումն ու նույնականացումն է: Սա շատ էական գործընթաց է՝ հետագայում բոլոր տիպի աջակցությունները, իրականացող ծրագրերը թիրախային դարձնելու համար: Առաջին իսկ օրվանից Կոռնիձորի հումանիտար կայանում իրականացվել է հաշվառվում: Սակայն հետագայում, երբ մարդկանց հոսքը մեծացել է, Կոռնիձորի կայանի նպատակայնությունը փոխվել է, և հաշվառման գործընթացն այնտեղ դադարեցվել է: Առաջին օրվանից հաշվառում իրականացվում է Գորիսում, չի դադարեցվել: Վայքում ևս բացվել է համապատասխան հումանիտար կայանը»,-ասաց Ղազարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 27-ից արդեն irazekum.am կայքում ևս հրապարակված է բոլոր մարզերում հումանիտար կենտրոնների ցանկը: Եվ ԼՂ-ից տեղահանված բոլոր հայրենակիցները կարող են հաշվառվել այն հումանիտար կայաններում:

Ղազարյանն ընդգծեց, որ սոցիալական բոլոր հետագա ծրագրերը պետք է բխեն անձանց նույնականացումից և կարիքներից: Հաշվառման գործընթացում իրականացվում է կարիքի նախնական գնահատում:

Նա նաև ընդգծեց, որ անձի նույնականացումից հետո հնարավոր կլինի վերականգնել նրանց փաստաթղթերը։

Մանրամասները՝ տեսանյութում։