Կոտայքի մարզպետը «չորով» հրահանգներ տվե՞լ է համայնքապետերին, թե՝ ոչ․ մեկնաբանում են համայնքապետերն ու մարզպետը

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Մամուլում այսօր հրապարակում կար, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Մասնավորապես նշված էին Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի անունները։

Factor.am-ը փորձեց գյուղապետերից հասկանալ, թե ինչ քննարկում է եղել և ինչ հրահանգներ է նրանց տվել նորանշանակ մարզպետը։ Բալահովիտի համայնքապետ Կամո Գրիգորյանը կտրականապես հերքեց այդ լուրը, ասաց, որ անգամ հանդիպում չի եղել․ «Պարոն Պետրոսյանը նման բան չի ասել, անգամ զարմացա, որ կարդացի։ Նման խոսակցություն անգամ չի եղել»։

Գյուղապետն ասաց, որ 2014 թվականից սկսած՝ ինքն ակուսակցական է և որևէ մեկի հետ «գործ չունի»։ Սոլակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց՝ հանդիպում չի ունեցել մարզպետի հետ, բայց առաջիկայում հնարավոր է՝ այց կազմակերպվի․ «Նման քննարկում չի եղել»։ Հարցին, թե հավակնում է մնալ համայնքապետի պաշտոնում, դրական պատասխան տվեց, նաև ասաց, որ անկուսակցական է, բայց չի բառացում, որ «Ելք»-ին կմիանա։

Մնացած համայնքապետերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Զրուցեցինք նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Նա ասաց, որ հանդիպումներ եղել են, բայց հրահանգներ՝ ոչ: «Աշխատանքային հանդիպումներ համայնքապետերի հետ, իհարկե, լինում են և ես՝ որպես Սահմանադրությամբ այս մարզում մասնագիտական և իրավական հսկողություն իրականացնող անձ, ի պաշտոնե, իրենց գյուղերի վիճակին, իրենց կատարած աշխատանքին եմ ծանոթացել։ Գյուղեր ունենք, որտեղ կան 25-27 տարվա գործող գյուղապետեր, և նրանք չունեն մշակույթի տուն, չունեն բարեկարգ ասֆալտապատ ճանապարհներ, չունեն խմելու և ոռոգման ջրի ցանցեր, և ես հարց եմ տալիս, բա 27 տարի դուք ի՞նչ եք արել։ Այդ ամենի փոխարեն ունեն շքեղ աշխատասենյակներ, ունեն ծառայողական շքեղ մեքենաներ։ Այդ ամենի ֆոնին գործող գյուղապետերը հասկանում են, որ իրենք այլևս իրենց մտավոր, մասնագիտական ներուժով, իրենց կառավարման մշակույթով չեն համապատասխանում մեր մարզում իրականացվող բարեփոխումների պահանջներին։ Այդ գյուղապետերն ուղղակի իրենց քայլն են անում՝ ճանապարհ բացելով նոր գործիչների համար»,- պատասխանեց մարզպետը։

Մարզպետն ասաց, որ ուսումնասիրությունների ընթացքում պարզել են նաև, որ կան գյուղեր, որտեղ մշակույթի տունը կամ մանկապարտեզը վաղուց վաճառվել է գյուղապետերի հարզատներից որևէ մեկին։ Իսկ «չորով» հրահանգներ տալու մասով էլ նշեց, որ ինքն օրենքից դուրս որևէ արարք չի գործել․ «Մարզպետի պաշտոնում ես բառացապես առաջնորդվում են օրենքով և Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում»։

Լիլիթ Շաբոյան