Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա

Լուրեր

15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի իրավական լուծմանը վերաբերող Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ կարող մանրամասնել։ Երևանի կողմից որոշակի փաստարկ կար այս կանոնադրության ընդունման անհրաժեշտության օգտին։ Սակայն ես չեմ տիրապետում երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ այդ առաջարկի մանրամասներին»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ եթե Հայաստանը ստանձնում է միջազգային պարտավորություններ, ապա «պետք է հասկանալ, թե ինչն է համարում գերակա»՝ հավելելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է։

«Մենք, իհարկե, հուսով ենք, որ նման որոշումները բացասաբար չեն ազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ այստեղ մենք խոսում ենք մի կանոնադրության մասին, որը չենք ճանաչում, մենք դրա կողմ չենք»,- ասել է նա։

Բացի այդ, Պեսկովը նաև Հռոմի ստատուտը վավերացնելու՝ Հայաստանի որոշումն անվանել է Ռուսաստանի հանդեպ «թշնամական»։

Էմմա Չոբանյան