«Ընդդեմ Իրավական կամայականություն»-ը դատապարտում է ոստիկանության գործադրված բռնությունները «Սասնա ծռերի» նկատմամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդդեմ Իրավական կամայականություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտում է ոստիկանության գործադրված բռնությունները. 

2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործի քննության օրը՝ մինչ դատական նիստի սկսելը, նույն խմբի անդամ, գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանին, ով հանդիսանում է վերջինիս պաշտպանը:

Արա Ղարագյոզյանի խոսքերով Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրել է փաստաբանին վերցնել ծալած նամակը և զգուշացրել որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում:

Ուղեկցող գումարտակի ոստիկաններն առգրավել են թուղթը, ըստ պաշտոնական վարկածի՝ կանխելով արգելված իր փոխանցելու փորձը: Փոխանցված գրությունը փաստաբանի ներկայությամբ չի բացվել։ Նամակի բովանդակությունը հրապարակվել է մեկ օր անց, ինչը վկայում է, որ փաստաբանին միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ իրեն ուղղված նամակի բովանդակությունը։ 

Միևնույն օրը դատարանում ոստիկանները բռնություն են կիրառել «Սասնա ծռեր» խմբավորման 5 անդամների՝ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ: Վնասվածքներն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում մարմնական զննության ժամանակ, ինչպես նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից: 
2017 թվականի հունիսի 29-ին փաստաբան Արա Ղարագյոզյանը  Գլխավոր Դատախազին հաղորդում է ներկայացրել պահանջելով բռնություն կիրառած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկել։ Արա Ղարագյոզյանը ընդգծել է, որ սույն գործը  չպետք է հանձնվի Հատուկ Քննչական ծառայության քննությանը, քանի որ «Սասնա ծռեր»-ի գործերը քննել է հենց Հատուկ Քննչական ծառայությունը և  առկա է ակնհայտ շահերի բախում։ 

Միջադեպից հետո «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ վերջինիս նկատմամբ կարգապահականվարույթ հարուցելու հարցով: Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այնփաստարկը, որ սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ Արա Ղարագյոզյանը հայտնել է,որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը  փորձել է իրեն հանձնել, փաստաբանական գաղտնիք էպարունակել:        

-«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է 2017թ. հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները։ 

Բացի այդ, «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում․ 

– ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինականությունը և համաչափությունը պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 

– Դադարեցնել փաստաբանների գործունեության բոլոր միջամտությունները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։ 

– Ապահովել համապատասխան բժշկական օգնությամբ՝ բռնության ենթարկված անձանց։