Ֆինանսների նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներ

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ավելի ամրապնդվել:

«Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` ֆինանսատնտեսական համագործակցության բոլոր ուղղություններով երկու երկրների կապերը զարգացնելու հարցում:

Նախարար Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել ենթակառուցվածքների ֆինանսավորման, առեւտրաշրջանառության ընդլայնման, մասնավոր ներդրումների խթանման գործիքների եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններով:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ քննարկել են հանրային ֆինանսների ոլորտում փորձի եւ գիտելիքի արդյունավետ փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: