«Մայր Հայաստանը» իր ձայնը կտա Հայկ Մարությանին, եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս. հայտարարություն

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքը կսատարի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկել է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն և մեկնարկային քայլ: Այսինքն՝ մենք ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց ենք դրել, այլ ընտրությունները համարել ենք միջոց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխելու համար:
Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է և նոր ազգային իշխանություն ձևավորելը:
Երևանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է և չունի մայրաքաղաքում իշխանություն ձևավորելու մանդատ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով «Մայր Հայաստանին» քվե տված քաղաքացիներին՝ մենք հիմք ենք ընդունում նաև այն ընտրողների կամքը, որոնք ոչ իշխանական այլ ուժերին քվե տալով՝ կողմ են արտահայտվել իշխանափոխությանը:
Ելնելով վերը նշվածից՝ վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:

Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»,- ասված է հայտարարության մեջ: