ԼՂ-ից տեղահանվածների և փախստականների իրավունքները պետք է պաշտպանվեն, այդ թվում՝ վերադարձի․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտարարություն է տարածել Արցախում ադրբեջանական ագրեիայի հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ։

«Ես մտահոգությամբ եմ հետևում զարգացող և փխրուն հումանիտար իրավիճակին։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանված լինեն տեղում, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա: Բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն։ Տուժածներին պետք է հասանելի լինի մարդասիրական օգնությունը։ Ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակում հայտնված անձանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն, այդ թվում՝ ապահովելով, որ նրանք կարողանան օգտվել անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրենց իրավունքից։ Կոչ եմ անում նաև պատշաճ ուշադրություն դարձնել անհետ կորածների մասին հաղորդումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար անհրաժեշտ է հետաքննություն, ներառյալ՝ արագ, անկախ և թափանցիկ հետաքննություն՝ զոհերի պատասխանատվությունն ու փոխհատուցումն ապահովելու համար՝ ըստ անհրաժեշտության:

«Պետությունները պարտավոր են չմերժել էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններին սեփական մշակույթը վայելելու, սեփական կրոնը դավանելու և սեփական լեզուն օգտագործելու իրավունքը: Յուրաքանչյուր պետություն պետք է նաև պաշտպանի իր տարածքում փոքրամասնությունների գոյությունն ու ազգային կամ էթնիկական, մշակութային, կրոնական և լեզվական ինքնությունն ու խրախուսի նման ինքնության խթանման համար պայմանների ստեղծումը»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունում։

Էմմա Չոբանյան