Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դիտորդներ ուղարկել ԼՂ

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Լեռնային Ղարաբաղում բնակչության նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայից մի քանի օր անց կոչ է արել միջազգային դիտորդներ ուղարկել տարածաշրջան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ոչ ոք իսկապես չգիտի, թե իրականում ինչ պայմաններ են մարդկանց համար այնտեղ և ինչպես են նրանք գոյատևում»,- ասել է Բերբոքը:

«Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն, միջազգային հանրության աչքերն ու ականջները պետք է լինեն այդ վայրերում: Մեր գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի հնարավորինս շուտ դիտորդներ ուղարկենք Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Նա Բաքվին կոչ է արել համաձայնել Ղարաբաղում դիտորդների ներկայությանը։

«Եթե Ադրբեջանը դիտորդներին թույլ տա ներս մտնել, դա վստահության նշան կլինի, և որ նա լրջորեն է վերաբերվում տարածաշրջանի մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու իր խոստումներին»,- հավելել է նա։

Աննալենա Բերբոքը խոստացել է նաև զգալիորեն մեծացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնության ծավալները։

«Նույնիսկ Լաչինի միջանցքի երկայնքով առաջին մատակարարումներից հետո Ղարաբաղի բնակիչները, ամիսներ շարունակ շրջափակումից հետո, դեռևս չունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է արժանապատիվ կյանքի համար՝ սնունդ, դեղորայք և սանիտարական ապրանքներ»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։