Արցախցիները հավաքվել են այրվածքաբանական հիվանդանոցի մոտ, փնտրում են հարազատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Այրվածքաբանական հիվանդանոցի բակում բազմաթիվ արցախցիներ են հավաքվել, եկել են հույսով, որ իրենց հարազատներից գոնե մի տեղեկություն ստանան։

«Այսօր եմ խոսել ամուսնուս հետ, ինքը իր մոտ հեռախոս չունի, իր մոտ մարդ կար, տվեց հեռախոսը, խոսեցի, բայց հիմա տեղեկություն չունեմ։ Գիտակից էր, բայց շատ այրվածքներ ուներ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց արցախցի մի կին, որը այրվածքներ ստացած ամուսնու լուսանկարը ցույց էր տալիս հիվանդանոցի բակ մտնողներին։

Թե քանի տուժած կա այրվածքաբանականում՝ չի հաղորդվում։ Միայն բժիշկներից մեկը դրսում սպասող արցախցիներին փոխանցեց, որ հիվանդանոցում այլևս ազատ տեղեր չկան։ Մյուսներին տեղափոխում են Էրեբունի, «Երևան», Միքայելյան և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ։ Factor.am-ի այնտեղ գտնվելու ընթացքում, սակայն, բերեցին ևս մեկ քաղաքացու, որի վնասվածքները դեմքի շրջանում էին։

Այրվածքաբանական հիվանդանոցում հոսպիտալացված տուժածների մասին հարազատներին դեռ անհատական տեղեկություններ չեն հաղորդում։ Բժիշկներից մեկը հայտարարեց, որ գոնե մեկ նախադասությամբ տեղեկություն կտան ավելի ուշ։ Հիվանդանոցից միայն դուրս են գալիս այրվածքներ ստացած քաղաքացիների թարմացված ցուցակները կարդում և հեռանում։ Տարածքում կային բազմաթիվ մարդիկ, որ այդպես էլ չէին լսում իրենց հարազատների անունները։ Նրանք չէին ցանկանում ներկայացնել իրենց անհատական դեպքերը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Արցախում վառելիքի պահեստում պայթյուն էր գրանցվել։ Պատճառները դեռ պարզ չեն, միայն հայտնի է, որ այդ բենզինն Ադրբեջանն էր ուղարկել՝ որպես հումանիտար օգնություն։ Պայթյունի հետևանքով ժամը 22:00-ի դրությամբ տուժածների թիվը 290 է, հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ), ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Մանրամասները՝ տեսանյութում։