ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շատ անհանգստացնող հաղորդումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով հարցին, թե հավատո՞ւմ են արդյոք Ադրբեջանի այն պնդումներին, թե ԼՂ-ում թիրախավորել են միայն ռազմական օբյեկտները:

«Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Հաղորդումները վերստին ընդգծում են, թե որքան անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում հիմա անկախ աչքեր լինեն»,-ասաց Փաուերը:

Նա հիշեցրեց, որ ինքը Հայաստանում է նախագահ Բայդենի հանձնարարականով՝ խոսելու իշխանությունների, ՀԿ-ների և ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ:

«Ես և նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պետք է ունենա տեղի ունեցածը: Եվ դրա համար եմ ես նաև այստեղ, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանամ, լսեմ ականատեսների վկայությունները, նաև խորհրդակցենք տարածաշրջանի իշխանությունների, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետ: Եվ, երբ ես վերադառնամ ու ներկայացնեմ այն պատմությունները, որ լսել եմ ականատեսներից, այդ ամենն անշուշտ օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրել այն տարբերակը, որը կկիրառվի: Այս պահին ակտիվորեն դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ»,-ասաց Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին է ներկայացնելու Հայաստանում իր աչքով տեսածը, ականատեսների հետ իր զրույցները, ներկայացնելու է, թե ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար: ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աշխատել այդ մարդկանց անհետաձգելի կարիքները հոգալու հարցում:

«Կարծում եմ, որ այն միջոցները, որ ԱՄՆ-ն հատկացնում է հումանիտար կարիքներին աջակցելու նպատակով, կկարողանան դրական տեղաշարժ ապահովել այս մարդկանց համար»,-ընդգծեց Փաուերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում: