Ռուսաստանը Ղարաբաղում միակ հաղթողն է․ Կարո Փայլան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիան վերջին տարիներին ակամայից ուժեղացրել է Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոնիան Հարավային Կովկասում՝ աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

Փայլանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում միակ հաղթողը Ռուսաստանն է, և թուրքական կառավարության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես դա խոստովանել են իր հետ առանձին զրուցներում:

Նա նշել է, որ Թուրքիան պետք է դուրս գա էթնիկ սահմաններից և նպաստի իր փոքր հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։ Փայլանն ասել է, որ Թուրքիան «առանցքային երկիր» է, բայց չի գիտակցում իր դիրքորոշումը, նաև մատնանշել, որ Թուրքիայի հեգեմոնիան տարածաշրջանում կավելանա այն սցենարի դեպքում, երբ նա առաջ քաշի լուծման քաղաքականություն։

«Սակայն, ցավոք, Թուրքիան խնդրին նայում է էթնիկ շրջանակում և մոռանում, որ Թուրքիան ունի նաև Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիներ: Ռուսաստանն ունի քաղաքականություն, որը պահպանում է իր հեգեմոնիան տարածաշրջանում՝ հիմնված խնդրի լուծման բացակայության վրա»,- նշել է նախկին պատգամավորը։

Նա ընդգծել է Թուրքիայի առանցքային դերը Կովկասում՝ կոչ անելով գիտակցել այդ դերը տարածաշրջանում արագ խաղաղություն հաստատելու համար։

Էմմա Չոբանյան