Մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Սևանի տարածաշրջան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 6 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջան։ Մարզպետի առաջին կանգառը Սևան քաղաքի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցն էր, որտեղ ընթանում էր ծանրամարտի մարզային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին Գավառ, Սևան, Մարտունի քաղաքների, ինչպես նաև Հայրավանք ու Վերին Գետաշեն համայնքների մարզադպրոցների սաները։ Դիմելով մարզիկներին՝ մարզպետը նշեց, որ մարզի զարգացմանը զուգահեռ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակույթին և սպորտին, հավելելով, որ պետությունն այս ոլորտների զարգացման համար ունի համապատասխան ծրագրեր։ Մարզպետը հույս հայտնեց, որ տարբեր մարզաձևերում Գեղարքունիքը ներկայացնող մարզիկները հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում կշարունակեն մրցանակներ նվաճելու ավանդույթները: Այս մասին տեղեկացնում են գեղարքունիքի մարզպետարանից:

Այնուհետ Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացավ կառավարության աջակցությամբ Սեւանի տարածքի համայնքներում մեկնարկած ծրագրերի ընթացքին, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հիմնախնդիրներին եւ առաջարկություններին: «Ցանկացած հիմնախնդրի լուծման համար պատրաստ եմ աջակցել մարզպետի լիազորություննների և հնարավորությունների շրջանակներում: Կարծում եմ, որ համատեղ ուժերով կկարողանանք կարգավորել ծագած ցանկացած հիմնահարց, գտնել արագ ու արդյունավետ լուծումներ: Աշխատանքային օրվա ցանկացած ժամի ես հասանելի եմ լինելու բոլորի համար, հարկ եղած դեպքում նաև տեղում եմ ծանոթանալու հիմնախնդիրներին: Իմ այցելությունները համայնքներ կրելու են պարբերական եւ գործնական բնույթ»-նշեց մարզպետը ։

Այցի շրջանակներում Կարեն Բոթոյանը եղավ նաև Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյրան սոցիալական ձեռնարկությունում, ծանոթացավ երիտասարդների նախաձեռնությամբ բացված կենտրոնի աշխատանքներին։ Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքում արդյունավետ աշխատում են նմանատիպ ձեռնարկությունները: «Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ նման ձեռնարկություններում ստացվող շահույթի կեսից ավելին ուղղվում է համայնքում մշակութային կյանքի զարգացմանը»,-շեշտեց մարզպետ Կարեն Բոթոյանը։