ԵՄ-ն 5 մլն եվրո օգնություն է տրամադրում ԼՂ-ի բնակիչներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը 5 միլիոն եվրոյով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով աճող կարիքների։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։

«Հակամարտության էսկալացիան և դրան հաջորդած հրադադարը, հավանաբար, կառաջացնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի Հայաստան․ շուրջ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում առկա է պարենամթերքի մեծ պակաս և էլեկտրականության և ջրի հասանելիության բացակայություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 5 միլիոն եվրո մարդասիրական ֆինանսավորումը ներառում է 500 000 եվրո շտապ օգնություն, որը հայտարարվել է անցյալ շաբաթ և 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսավորում։ Այն ենթադրում է աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին։ Այս օգնությունը տրամադրվելու է Հայաստանում  Մ գործընկերների կողմից՝ թիրախում ունենալով մոտ 25 000 մարդու։ Առաջնահերթությունը դրամական օգնության, ապաստանի, պարենային ապահովության և ապրուստի միջոցների տրամադրումն է: Նաև աջակցություն է տրվելու Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այդ օգնությունն ուղղվելու է ԵՄ մարդասիրական գործընկեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի աջակցել մոտ 60 000 մարդու սննդի, առողջապահության, կացարանի և նյութատեխնիկական ապահովմամբ:

«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու այն հազարավորներին, որոնք որոշել են փախչել Լեռնային Ղարաբաղից, քանի որ գալիք ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առաջ: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր մարդասիրական օգնությունը տարածաշրջանում, որպեսզի շտապ օգնություն տրամադրի կարիքավոր մարդկանց, ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստանում տեղահանված մարդկանց: ԵՄ-ն հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժած մարդկանց»,-ասել է ԵՄ Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

ԵՄ-ն նաև հումանիտար փորձագետ է գործուղղում տարածաշրջան, որը կաշխատի տեղում մարդասիրական գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանքելու համար: