ՌԴ գիշերային հրետակոծության հետևանքով ոչնչացվել է Ռումինիայի հետ սահմանին Ուկրաինայի միակ լաստանավային անցակետը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը BBC-ին հաստատել է Օդեսայի շրջանում ռուսական գիշերային գնդակոծության հետևանքով Ռումինիայի հետ սահմանին գտնվող «Օռլովկա» անցակետի ոչնչացումը։ Տեղեկացվում է նաև երկու վիրավոր վարորդների մասին։

Անցակետի ենթակառուցվածքի ոչնչացման պատճառով դրա աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Ուկրաինայի սահմանային ծառայությունը խորհուրդ է տալիս սահմանը հատելու համար առայժմ օգտագործել «Ռենի» ավտոմոբիլային անցակետը։

«Օռլովկան» միակ լաստանավային անցակետն է Ռումինիայի հետ սահմանին, որից օգտվում են բեռնատարների վարորդները։ «Ռենի» ավտոմոբիլային անցակետը գտնվում է Մոլդովայի հետ սահմանին։

«Հարավ» հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ Դանուբի մոտ մեքենաները հրդեհվել են սպասման և անցակետի գրանցման հատվածում։ Նրա խոսքով՝ սահմանը հատել պատրաստվող ավտոբուսի ուղևորները նույնպես վտանգի տակ են եղել։

Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական հարձակման արդյունքում վնասվել է անցակետի շենքը, պահեստները, մոտ 30 բեռնատար, ևս 6 բեռնատար հրդեհվել է: