Գերմանիան պատրաստ է առաջատար ռազմական դեր խաղալ Բալթյան երկրներում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Գերմանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ ՆԱՏՕ-ի արևելյան թևում գտնվող Բալթյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին Լատվիայի պաշտպանության նորանշանակ նախարար Անդրիս Սպրուդսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Բալթյան տարածաշրջանը հատկապես խոցելի է, ուստի Գերմանիան ստանձնում է հատուկ պարտականություններ այստեղ՝ ցամաքում, ջրում և օդում։ Մենք պատասխանատու ենք այս տարածաշրջանի համար, որը մենք անվանում ենք արևելյան թև (ՆԱՏՕ): Մենք ձեզ հետ ենք։ Գերմանիան պատրաստ է առաջատար ռազմական դեր խաղալ Բալթյան երկրներում՝ ցամաքում, ծովում և օդում, մենք կատարում ենք մեր խոստումները»,- ասել է Պիստորիուսը։

Իր հերթին Անդրիս Սպրուդսը նշել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման թեմաներից մեկը եղել է Ուկրաինային աջակցությունը։

«Գերմանիան կարևոր դաշնակից է Բալթյան տարածաշրջանում, որը վճռորոշ դեր է խաղում անվտանգության ամրապնդման գործում: 2024 թվականին Գերմանիան առաջին անգամ կաջակցի ՆԱՏՕ-ի օդային անվտանգության առաքելության իրականացմանը Լատվիայից: Մենք նաև երախտապարտ կլինենք Գերմանիայի աջակցության համար Բալթյան երկրների հակաօդային պաշտպանության հետագա ամրապնդմանը»,- գրել է նախարարը X-ում։

Սեպտեմբերի 10-ին Բեռլինը նաև գրավոր ծանուցում է ուղարկել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալին՝ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի շտաբի ղեկավարությունը ստանձնելու հնարավորության համար։

Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Վիլնյուս կատարած այցի ժամանակ Բորիս Պիստորիուսն ասել էր, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու համար Գերմանիան պատրաստ է երկարաժամկետ հիմունքներով Լիտվայում տեղակայել Բունդեսվերի լրացուցիչ 4,000 զինվորականի։