Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ
մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ
մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության
ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական
գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների
մասին փաստական տվյալներ: Մասնավորապես պարզվել է, որ Ստեփանավանի
սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակիցներ,
օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր
ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք
քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության
համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես
անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք  այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց
հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ
տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և
այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի
գումար:

Քննության այս փուլի դրությամբ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում
են, որ 2007թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում
Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են
հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները
տևական ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային
բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության
աշխատակիցներին:

Թեև նախաքննության սկզբնական փուլում ամբողջությամբ վերականգնվել էր
պետությանը պատճառված շուրջ 15 մլն ՀՀ դրամի չափով վնասը, սակայն արդեն իսկ
ակնհայտ է դարձել, որ վերը հիշատակված փաստական տվյալների առկայության
պայմաններում պետությանը պատճառված վնասի չափը զգալիորեն գերազանցում է
քրեական գործի հարուցման հիմքում դրված չափին: Քննությամբ ի հայտ եկող նոր
հանգամանքների բերումով, պետությանը պատճառված վնասի չափն անընդհատ աճի
միտում ունի, ինչը վերջնական կճշգրտվի և կներկայացվի քննության ավարտական
արդյունքներով:

  2018թ. հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքին 178-րդ հոդվածի 3-րդ մասի
1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքները
կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ՀՀ
Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային
գործակալության թվով 4 աշխատակիցները:

  Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ
դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու
անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական
տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու
ուղղությամբ:

  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով: