Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան համաձայն չէ Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը «ՌԴ-ի և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ»

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Ռուսաստանը հասկանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակի պատասխանատվությունը «Ռուսաստանի Դաշնության և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի կամ, առավել ևս, ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ, որոնք իրական հերոսություն են ցուցաբերում՝ իրենց գործառույթները կատարելով իրենց մանդատի համաձայն։ Խաղաղապահներին ոչ ոք չի կարող ասել, որ նրանք ինչ-որ բան սխալ են անում»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ երբեք նման նախատինքների հետ չեն համաձայնի։

Նա նշել է, թե Մոսկվան շարունակում է կողմերի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում, հատկապես՝ «Հայաստանի հետ այս դժվար օրերին», և հիշեցրել, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ  Փաշինյանի հետ։

«Հայաստանը մնում է  մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը, Հայաստանը մեզ համար հարազատ ժողովուրդ է։ Գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում, շատ ավելին։ Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը հայկական կողմի հետ, Փաշինյանի հետ, այդ թվում՝ մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները»,- ասել  է Պեսկովը։

Նա խոսել է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հեռանկարի մասին։

«Հիմա դժվար թե որևէ մեկը կարող է ասել, քանի որ հիմա նրանք այնտեղ փաստացի Ադրբեջանի տարածքում են։ Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ»,- հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Էմմա Չոբանյան