Պեսկովը հույս է հայտնել, որ Էրդողանի և Ալիևի հանդիպումը «կնպաստի Ղարաբաղում կյանքի կարգավորմանը»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը «կնպաստի Ղարաբաղում անվտանգությանը և տարածաշրջանում կյանքի կարգավորմանը», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ամեն անգամ մենք հույս ունենք, որ հանդիպումները, որոնք անցկացնում է Ադրբեջանի նախագահը, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանում անվտանգությանը, Ղարաբաղում կյանքի կարգավորմանը տեղի ունեցածից հետո։ Սրանք են ակնկալիքները»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են ու իրագործում են համագործակցության զարգացման իրենց սուվերեն իրավունքը։

«Եվ մենք գիտենք, թե որքան սերտ են հարաբերությունները Բաքվի և Անկարայի միջև։ Մենք էլ մեր հերթին նույնքան սերտ հարաբերություններ ունենք ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի հետ»,- հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Էրդողանն Ալիևի հրավերով այսօր այցելել է Նախիջևան։

Էմմա Չոբանյան