Երևանի փողոցներից ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի տարբեր փողոցներում վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 09:00-ի դրությամբ ոստիկանական բաժիններ է բերման ենթարկվել 142 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

«Ազգային կոմիտեն» իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ բերման ենթարկված քաղաքացիների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը

Երեկ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր այսօրվա ակցիաների «ճանապարհային քարտեզը»։

Մասնավորապես, առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության ակցիաներ Աջափնյակում՝ Մարզահամերգային համալիրի դիմացից, Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի դիմացից, Էրեբունիում՝ Սասունցի Դավիթ արձանի դիմացից, Արաբկիրում՝ Կոմիտաս 38՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտից և Կասյան 2, Քանաքեռ-Զեյթունում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի դիմացից։

Ռոզա Վարդանյան