Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Քննչական կոմիտեն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այն մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, Factor.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Այս պահին դեռևս նիստի օր և ժամ հայտնի չէ:

Նշենք, որ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որին մակագրվել էր նաև Քոչարյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը: Բողոքի քննության ընթացքում պաշտպանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատավորը մերժվել էր: Դրանից հետո պաշտպանները հրաժարվել էին ձերբակալման դեմ բողոքից՝ պատճառաբանելով, որ Մասիս Մելքոնյանը քաղաքականացված է:

«Մասիս Մելքոնյանն ընդամենը 3 ամիս առաջ եղել է «Հանրապետություն» կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանն ընդգծված քաղաքականացված է, և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը»,- այս բովանդակությամբ հայտարարություն էին տարածել պաշտպանները:

Նշենք, որ այն դեպքում, երբ ձերբակալման դեմ բողոք է տարվում, ապա ներկայացվում է մեղադրյալին կալանավորելու միջնորդություն, բողոքն ու միջնորդությունը միասին են քննվում՝ նույն դատավորի վարույթում: Այս դեպքում, փաստորեն, ձերբակալման դեմ բողոքից պաշտպանները հրաժարվել են, և կալանավորման միջնորդությունը կարող էր մակագրվել այլ դատավորի, սակայն միջնորդությունը կրկին նույն դատավորին՝ Մելքոնյանին է մակագրվել:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, մեղադրանքը չի ընդունում։ Նա հայտարարել է, որ պատրաստ է առերեսվել իր դեմ ցուցմունք տված ոստիկանների հետ, նաև պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել, և ոչ թե ինքը՝ նրանց նկատմամբ: Նա հաղորդում է տվել իրեն խոշտանգելու վերաբերյալ, որի առթիվ ևս առկա է քրեական վարույթ:

Արաքս Մամուլյան