Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար․ փաստաբան
Հասարակություն
24.09.2023 | 15:02Այս պահին քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում` բնորոշելով այն որպես կեղծ»,- նշել է փաստաբանը:
Լևոն Քոչարյանը հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։