Աշխարհը պետք է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, պետք է ճնշում գործադրել, որ միջազգային դիտորդները մուտք գործեն․ ԱՄՆ սենատոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Աշխարհը պետք է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, պետք է ճնշում գործադրել, որ միջազգային դիտորդները մուտք գործեն».այս մասին տեղական եւ միջազգային լրատվամիջոցներին ասել է Հակարիի կամրջի հարակից բարձունք այցելած ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը։

«Մենք շատ մտահոգված ենք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում այս պահին։ Կարծում եմ, որ թափանցիկություն պետք է լինի, մարդիկ վախենում են, թե ինչ կարող է լինել: Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, թե այստեղ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եթե դա ճշմարիտ պնդում է, ուրեմն միջազգային դիտորդները կարող են մտնել ու տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ես խոսել եմ շատ մարդկանց հետ, ովքեր անհանգստացած են իրենց հարազատների ու ընտանիքի անդամների ճակատագրով, ովքեր տառապում են այս շրջափակման արդյունքում։ Շատ ամիսներ նրանք ունեն սննդամթերքի, բժշկական պարագաների, գազի ու բենզինի պակաս։ Շատ անհանգստացած եմ։ Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին ԱՄՆ–ում, որպեսզի մենք ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային դիտորդները մտնեն Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ, որպեսզի համոզվեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանապատիվ վերաբերմունքի է արժանանում, նրանց իրավունքները պաշտպանվում են»,-ասել է Փիթերսը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։

Մանրամասները՝ տեսանյութում։