«Ալլադին քիդս քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Լուրեր

08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
Բոլորը

Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին քիդս քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին նշված մանկապարտեզի սաներից մեկի ծնողից հաղորդում է ստացվել՝ մանկապարտեզի ներքին տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ սույն թվականի օգոստոսի 2-ին հիշյալ մանկապարտեզի մաքրուհու կողմից 2022 թ. հունվարին ծնված երեխային հարվածելու և իր որդու հասցեին վերջինիս և մանկապարտեզի տնօրենի կողմից անվայել արտահայտություններ հնչեցնելու, բիրտ վերաբերմունք ցուցաբերելու մասին:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում հաղորդում ներկայացրած ծնողը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել այլ տեսագրություններ ևս, որոնց զննությամբ տվյալներ են ստացվել նաև մանկապարտեզի մանկահասակ այլ երեխաների նկատմամբ նմանատիպ ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, ինչպես նաև՝ մանկապարտեզի աշխատակիցներն ու տնօրենը։ Ուսումնասիրվել են վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսանյութերը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի տնօրենը, գիտակցելով երեխաների անօգնական գտնվելու հանգամանքը, նույն մանկապարտեզի մաքրուհու հետ խմբի կազմում, 2023 թ. օգոստոսի 2-ին, սեպտեմբերի 12-ին և 14-ին մանկապարտեզի խնամքին հանձնված երեխաների խնամքը պատշաճ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իրենց քայլերով մանկահասակ երեխաների մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, բիրտ կերպով սաստել են երեխաներին, վախ առաջացնելու միջոցով հոգեկան ազդեցություն գործադրել, հարվածել են երեխաներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի. դատարանը որոշում է կայացրել տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք, իսկ մաքրուհու նկատմամբ՝ վարչական հսկողություն, 1 մլն դրամի չափով գրավ և պաշտոնավարման կասեցում խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: