Կոռնիձորում հիմնված Հումանիտար կայանն այս պահին որևէ աշխատանք չի կատարում

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Կառավարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում օգոստոսի 29-ին հիմնված Հումանիտար կայանի աշխատանքը խիստ կարևորվում է և այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15,911.7 հազ. դրամ ։

Կոռնիձորում գտնվող FactorTV-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին այդ կայանում որևէ գործընթաց տեղի չի ունենում։

«Ըստ գործադիրի կողմից ընդունած որոշման՝ կայանի ներսում պետք է լինեն մի քանի համակարգիչ, որով պետք է մուտք գործող մարդկանց տվյալները գրանցեն, կարիքները գնահատեն և այլ գործողություններ իրականացնեն։ Այդ համակարգիչներն առկա են։ Սակայն ներսում որևէ աշխատակից չկա, այս պահին նախապատրաստական աշխատանք տեսանելի չէ, չկան նաև տեղահանված մարդիկ։ Այստեղ պարզապես ոստիկաններ են, որոնք հսկում են տարածքը»,- Կոռնիձորից փոխանցում է Factor TV-ի թղթակիցը։

Նշենք, որ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հումանիտար ճամբարը ծառայում է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։