ԵՄ հանձնաժողովը պատրաստվում է Ուկրաինային անդամակցության բանակցություններ առաջարկել

Լուրեր

20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը հաջորդ ամիս կարող է առաջարկով հանդես գալ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, իսկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, այդ առաջարկը կքննարկեն դեկտեմբերին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Սպասվում է, որ հաջորդ ամիս Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի՝ սկսելու ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության երկարատև գործընթացը»,- ասվում է հրապարակման մեջ։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ Եվրահանձնաժողովը կարող է պնդել, որ «որպես միջանկյալ քայլեր»՝ Կիևը պետք է առաջընթաց գրանցի «որոշ առաջնահերթ ոլորտներում», մասնավորապես՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Ըստ հրապարակման՝ հանձնարարականը ներկայացնելուց հետո ԵՄ առաջնորդները պետք է հաստատեն նախաձեռնությունը, իսկ Եվրահանձնաժողովի առաջարկի քննարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում։

«Դրանից հետո Ուկրաինան կսկսի բարեփոխումներն ավարտելու և երկիրը ավելի քան 30 ոլորտներում ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու երկարատև ընթացակարգը»,- գրում է գործակալությունը։