Արարատ Միրզոյանն ու Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն ընդգծել են Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման առանցքում է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը:

Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանզիմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը: