Հրանուշ Հակոբյանն ընդունել է եգիպտահայ ազգային-հասարակական գործիչներին

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 6-ին ընդունեց եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանին  և նրա տիկնոջը՝ Եգիպտոսի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Սոնիա Բայրամյան-Ոսկերչյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը:

Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Սուրեն Բայրամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, հավելեց. «Ամեն անգամ սիրով ու կարոտով եմ Հայաստան գալիս: Գալիս եմ Հայրենիքի շունչը ստանալու, նրանով ոգեշնչվելու: Կարևորը Հայրենիքն է, այն է կիզակետը և անոր հանդեպ պարտք ունենք կատարելու»:

Եգիպտահայ գործիչը նախարարին ներկայացրեց 2005թ. հրատարակված «Հայ մամուլը Եգիպտոսի մեջ» իր աշխատությունը, որն իր մեջ ներառում է 1865-2005թթ. մատենագիտական ցուցակը՝ 61 տպարաններում տպագրված169 անուն թերթ: Գիրքը 2013թ. տպագրվել է անգլերեն և արաբերեն թարգմանությամբ:

Նա նշեց, որ 2011թ հրատարակվել է իր «Հայ գիրքը Եգիպտոսի մեջ» (1888-2011թթ.) ուսումնասիրությունը, և այս տարի՝ 2017թ.  տպագրվել է  «Հայկական համայնքային կառույցները Եգիպտոսի մեջ» աշխատությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքային նորություններին, մշակութային միջոցառումներին և բարեգործական ծրագրերին: