Երեկ Ոստիկանություն է տարվել 30 անձ, որից 28-ը` քրեական վարույթի շրջանակներում
Հասարակություն
21.09.2023 | 11:00Երեկ` Սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 30 անձ:
Նրանցից 28-ը` ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել են քննչական մարմնին, 2-ը բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից: