Բաքուն տարածաշրջանը ներքաշելու է պատերազմների մեջ. Միքելաձե

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, ավտորիտարիզմի և ուժի տրամաբանության շարունակությունն է, որը մեր տարածաշրջանը ներքաշելու է պատերազմների ու բռնությունների շղթայի մեջ և ավելի ու ավելի է հեռացնելու մեզ ժողովրդավարական զարգացման հեռանկարից, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռմբակոծությանը՝ գրել է Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեն։

Ըստ նրա՝ հասկանալի է, որ զինված միջոցներով տարածքային ամբողջականության վերականգնման հաղթարշավը «լավ» է վաճառվում թե՛ ներսում, թե՛ դրսում. երևի վրաց հասարակության մեջ էլ, բայց հետաքրքիր է տեսնել, թե ինչ է թաքնված այս իշխանության և հաղթանակի հետևում։

Նրա պնդմամբ՝ ադրբեջանական պետությանը հաջողվել է տարածաշրջանի այլ երկրների համեմատ տնտեսական և ռազմական ռեսուրսների ավելացմանը հասնել ժողովրդավարության նկատմամբ բացարձակ անտեսման և մեկ ընտանիքի ու կլանի ձեռքում ռեսուրսների կուտակման հաշվին։

«Ալիևների ընտանիքը մաքրեց համակարգը մեծ թվով հակառակորդներից։ Ընդդիմություն և քաղաքացիական հասարակություն այս երկրում այլևս գոյություն չունեն։ Բնակչության զգալի մասն ապրում է աղքատության մեջ, այդ թվում՝ հարկադիր վերաբնակները, որոնց համար համակարգը ձգտում է վերականգնել արդարությունը։ Տարիներ շարունակ ռեսուրսներն ուղղվել են ոչ թե զարգացմանն ու ապագային, այլ բանակին»,- գրել է Միքելաձեն։

ՀԿ-ի համահիմնադիրը գրել է՝ հակամարտությունները ավտորիտար ճանապարհներով լուծելու ճանապարհը շատ վտանգավոր ճանապարհ է մեր տարածաշրջանի համար։ Դրանց թվում, պայմանավորված այն հանգամանքով, որ տարածաշրջանի երկրները սերտորեն կապված են միմյանց հետ (առհասարակ՝ հակամարտությունների պատմությամբ), երկրների իշխանության մեջ անհամաչափությունը պայմանական է, և կա հավանականություն, որ այսօրվա հաղթողը վաղը զոհ կդառնա և հակառակը։

Ըստ նրա՝ այս տարածաշրջանի խնդիրն այսօր աճող ավտորիտար/ժողովրդավարական համակարգերն ու միտումներն են, ինչը ոչ միայն զրկում է տեղի բնակչությանը զարգացման հնարավորություններից, այլև ստեղծում է անսպասելի աղետների, պատերազմների և հակամարտությունների ռիսկեր՝ կապված որևէ խոշոր տարածաշրջանային անվտանգության համակարգի չպատկանելու հետ:

Նրա խոսքով, ավտորիտարիզմը կրկնակի վտանգավոր և ծանր է դառնում հակամարտություններով լի տարածաշրջանների և երկրների համար։

«Մեկ-մեկ մտածում եմ՝ Ստեփանակերտում ապրող մարդկանց և նրանց խոցելիության մասին, և իմ գլխում հարցեր են ծագում. ի՞նչ ենք մենք իրականում ուզում և, ի վերջո, ի՞նչն ենք նախընտրում՝ հողե՞րը, ուժային անվտանգությո՞ւնը, թե՞ մարդիկ, նրանց անվտանգությունն ու ժողովրդավարական ապագան։

Հակամարտությունների կարգավորման ի՞նչ ռազմավարություն և տեսլական ունենք և ստորագրե՞լ ենք ավտորիտարիզմի ու միլիտարիզմի ծաղկումը տարածքային ամբողջականության վերականգնման հաշվին։

Այսօր մեր աչքի առաջ շատ պարզ է, թե ինչպես կարող են վարչակարգերը օգտագործել պատմական հաղթարշավները մեր դեմ և զոհեր ստեղծել ոչ միայն «թշնամիների» մեջ, այլ նաև իրենց իսկ հասարակության մեջ»,- գրել է Միքելաձեն։

Հիշեցնենք. Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, որը ներկայումս ադրբեջանական կողմի վերահսկողության տակ չէ։ Բաքուն հարձակումը «հակաահաբեկչական գործողություն է» որակում:

Ստեփանակերտում պայթյուններ են որոտում, տարհանում է իրականացվում, բնակիչները նկուղներում են, հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում: Ըստ վերջին տվյալների՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա հինգ զոհ (մեկը` երեխա), 80 վիրավոր (11-ը` երեխա)։